Նյու Յորքում 17 տարի անց բացվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից քանդված մետրոյի կայարանը

Նյու Յորքում 17 տարի անց բացվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից քանդված մետրոյի կայարանը

PanARMENIAN.Net - 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից 17 տարի անց Առևտրի համաշխարհային կենտրոնի տակ կրկին բացվել է մետրոյի կայարանը: Այդ կայարանը 2001-ից փակ էր՝ այն կոնսերվացվել էր և մնում էր քանդված վիճակում:

Մետրոյի առաջին գծի այդ կանգառը նախկինում կոչվում էր Cortland Street: Այժմ այն վերանվանվել է WTC Cortland, գրում է Deutsche Welle-ն:

Վերականգնողական աշխատանքները սկսվել էին 2015-ին, դրանց արժեքը կազմել է 182 մլն դոլար: Կայարանը զարդարում է նկարչուհի Էնն Համիլթոնի խճանկարը՝ ԱՄՆ 1776 թվականի Անկախության հռչակագրից մեջբերումներով:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով մոտ 3000 մարդ է զոհվել, ոճրագործներն օգտագործել են առևանգված ինքնաթիռները Նյու Յորքում ԱՀԿ և Վաշինգտոնի մերձակայքում Պենտագոնի շենքը գրոհելու համար: Ահաբեկչությունը դարձավ ամենամեծը պատմության մեջ զոհերի քանակով:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին