Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի կողմից հետախուզվող թալիշների առաջնորդը

Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի կողմից հետախուզվող թալիշների առաջնորդը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցի թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբասզադեն, որն Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ էր:

Աբասզադեն ժամանակին մասնակցել է թալիշների խնդիրներին նվիրված երևանյան գիտաժողովին և հայերին թալիշների «բարեկամ ու եղբայրներ» անվանել:

Ըստ տեղեկությունների, Աբասզադեին ձերբակալել են Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի վարչական տարածքի ոստիկանները, հայտնում է Haqqin.az-ը Regnum-ի վրա հղումով:

Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի քաղաքային դատարանի դատավոր Ժուռավլյովն Ադրբեջանին Աբբասզադեի արտահանձնումն ապահովելու համար որպես խափանման միջոց է ընտրել նրա կալանավորումը 1 ամսով:

Թալիշների առաջնորդներից մեկը համարվող Ֆահրադդին Աբասզադեն Ռուսաստան էր մեկնել 1994-ին: Ըստ ադրբեջանական աղբյուրների, նա մշտապես հայտարարություններով է հանդես եկել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»:

Ավելի վաղ, անդրդառնալով թալիշների խնդիրներին, Աբասզադեն հայտարարել էր, որ ինչպես թալիշներին, այնպես էլ ավարներին, լեզգիներին և մյուսներին չի կարելի ազգային փոքրամասնություն համարել, քանի որ նրանք բոլորն էլ բնիկ են Ադրբեջանում: Նա ասել էր, որ Ադրբեջանն իսկական բանտ է այն ազգերի համար, որոնք այդ երկրի բնիկներն են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---