Հիփոթեքի տոկոսադրույքն աննախադեպ՝ մինչև 5,5%-ի կհասցվի

Հիփոթեքի տոկոսադրույքն աննախադեպ՝ մինչև 5,5%-ի կհասցվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ կտրամադրվի:

«ՀՀ-ում սկսվել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ ենք տրամադրելու», - նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի:

«Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում:

Ծրագիրը դեռևս մշակման փուլում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---