Պետպատվերով սպասարկող բժիշկն ամեն բուժված հիվանդի համար տոկոս կստանա10 սեպտեմբերի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Պետական պատվերով սպասարկող բժշկի աշխատավարձը կհաշվարկվի յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափով, այսինքն` բժիշկը աշխատավարձ կստանա ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այդ տոկոսը մարզային բժիշկների համար կբարձրացվի միջինում 5%-ով` խթանելու մարզերում աշխատելը: Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը: Նշվում է, որ նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները: Հայաստանում օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մոտ 10.000 բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 15%-ով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |