Եղեգնաձորի զինկոմի զորակոչի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ով բանակից ազատել

Եղեգնաձորի զինկոմի զորակոչի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ով  բանակից ազատել

PanARMENIAN.Net - Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ի դիմաց նրան ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով $3000, հայտնում է ՀՀ ՊՆ ՌՈ մամուլի ծառայությունը:

Քաղաքացին բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է պետին տալ նշված գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---