ԶԼՄ. Ադրբեջանական խնձորի ներկրման գործով մաքսատան աշխատողները զրկվել են պետպաշտոն զբաղեցնելու իրավունքից

ԶԼՄ. Ադրբեջանական խնձորի ներկրման գործով մաքսատան աշխատողները զրկվել են պետպաշտոն զբաղեցնելու իրավունքից

PanARMENIAN.Net - 2017-ի ապրիլին Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել, որի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտվել է այդ գործով դատաքննություննը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Քրգործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաև մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար:

Ըստ թերթի տեղեկությունների, մաքսատան նախկին աշխատակիցներից Հարություն Խաչատրյանը, Համբարձում Դավթյանն ու Խաչիկ Հակոբյանը դատավճռի համաձայն, զրկվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 4-2 տարի ժամկետով:

Իսկ Վահե Ասլանյանին ճանաչել են անմեղ՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---