«Շանթ 2018»-ը սկսվում է. Պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի11 սեպտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին մեկնարկում է «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի: Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվելու են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում: «Ամենակարևոր դրվագներից մեկը լինելու է նոր մեդիառեսուրսի՝ «Միասնական տեղեկատվական կենտրոնի» փորձարկումը: Այդ ռեսուրսով հնարավոր կլինի հետևել զորավարժությանը, իսկ հետագայում, եթե լինեն այդպիսի դեպքեր՝ նաև իրական արտակարգ իրավիճակներին »,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զորավարժությունն այնքան իրատեսական սցենարներով է իրականացվելու, որ անգամ լրագրողները չեն իմանալու, թե երբ, որտեղ, ինչ գործողություն է տեղի ունենալու: Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ զորավարժության առաջնահերթ խնդիրներից է նաև ստուգել պետական ապարատի պատրաստվածությունը նոր Սահամանդրության ամբողջական կիրարկումից հետո: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |