ԱՄՆ-ն ակտիվ դիվանագիտական քայլերով փորձում է ամրապնդել կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ20 մայիսի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը փորձում է ամրապնդել կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, երեքշաբթի Երեւանում հայտարարել է Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը: «ԱՄՆ կառավարությունն ակտիվ դիվանագիտական քայլերով փորձում է ամրապնդել Հայաստանի եւ Թուրքիայի կապերը, սակայն հասարակական կազմակերպությունների ջանքերը կարող են աջակցել դիվանագիտական քայլերին»,- ասել է Բենքսը Երեւանում անցնող միջազգային կոնֆերանսի շրջանակներում` «Գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները: Արդյոք հնարավոր են միասնական ջանքեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»:Կոնֆերանսը կազմակերպվել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի կողմից Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ` USAID-ի ֆինանսական աջակցությամբ: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը 2006 թվականից իրականացնում է «Հայաստան-Թուրքիա. երկխոսություն եւ համագործակցություն» ծրագիրը: «Ծրագիրն ուղղված է երկու երկրներում մարդկանց միջեւ հարաբերությունների բարելավմանն ու հասարակական կազմակերպությունների եւ բիզնես կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությանը»,- ասել է Բենքսը: «Այսօրվա գիտաժողովը այն ջանքերից մեկն է, որը կոչված է ստեղծել հիմքեր միջազգային եւ տարածաշրջանային ինտեգրման համար, որը, մեր կարծիքով, շատ կարեւոր է տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական ինտեգրմանն աջակցելու համար»,- ասել է դիվանագետը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |