Մայսիսի 21-ին Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեն կընդունի Թուրքիայի հարցով զեկույցի վերջնական տարբերակը20 մայիսի 2008 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Վաղը` մայիսի 21-ին, Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեն նախնական քննարկումներից հետո կընդունի Թուրքիայի հարցով զեկույցի վերջնական տարբերակը, որը նախապատրաստել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենը, հաղորդում է Turtsia.ru-ն: Զեկուցումը արտացոլում է Թուրքիայում սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հիմնական ցուցանիշները 2007 թվականին եւ մի շարք հանձնարարականներ է ներառում: Ապրիլի 21-ին այդ զեկույցի ընդգրկումից հետո օրակարգում դրա բովանդակությունը էապես փոխվել է: Այսօր արդեն գրեթե պատրաստ է վերջնական տարբերակը:Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD), նախնական փաստաթուղթն այդքան լակոնիկ չէր, ինչպես անցյալ տարվանը, որը բարի կամքի դրսեւորում էր Թուրքիայի նոր կառավարության հանդեպ, սակայն այնուամենայնիվ հեռու էր եվրոպացիների ակնկալիքներից, քանի որ բավականին մակերեսորեն է հիշատակում Թուրքիայի կողմից թույլ տրված լուրջ խախտումները: Այդպես, «միջազգային հարաբերություններ» բաժնում, բանաձեւի նախագիծը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հանել տնտեսական շրջափակումն ու բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն ձեռնպահ է մնում Թուրքիային դատապարտելուց: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա հեղինակը խուսափում է «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց եւ սահմանափակվում է «Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչով` սկսել ներկայի եւ անցյալի հարցերի համաձայնեցման գործընթացը եւ բաց բանավեճ վարել պատմական իրադարձությունների վերաբերյալ»: «Մենք գտնում ենք, որ, մասնավորապես, պարզապես խնդիրների թվարկումը եւ դրանց քաղաքական գնահատական տալուց հրաժարվելը, փոքրացնում է Եվրախորհրդարանի դերը: Գործելով Եվրահանձնաժողովից վատ` Եվրախորհրդարանը դառնում է ԵՄ-ի եւ իր քաղաքացիների համար բացարձակ անօգուտ մի բան: Եվրոպացիներին պետք է խորհրդարան, որը կլիներ Եվրոպայի խիղճը»,- հայտարարել է Հիլդա Չոբոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |