Վարչապետ. Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու

Վարչապետ. Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ընթացքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը տեղափոխել է Երևան «սեփական ժողովրդին օկուպացնելու»:

«Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է՝ սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան:

«Զինվորիների մի մասին Երևան էի բերել սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել անվտանգության համար, անգամ դիվերսիա էր եղել (խոսքը Լևոնարխի մոտ մարտերի մասին է - խմբ․)։ Նախկին պաշտոնյաները վարձկան են սարքել մեր զինվորներին՝ նրանց վճարելով գումար»,- ասել է Խաչատրյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---