«Կոմերսանտ». Սերգեյ Գալիցկին ներդրումային հիմնադրամ է ստեղծել12 սեպտեմբերի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագումով ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի բաժնետոմսերը վաճառելուց հետո ներդրումային հիմնադրամ է ստեղծել, որն արդեն դիտարկում է որոշ ակտիվներ սննդամթերքի արտադրության ոլորտում: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտը» ֆինանսական շրջանակներում երկու աղբյուրի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել է 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Հիմնադրամի անվանումն ու չափը չի հրապարակվել: 2018-ի հուլիսին Գալիցկին Կրասնոդարում հիմնել է «ՍՆ Կապիտալ» ՍՊԸ-ն, որը հիմնականում ֆինանսական ծառայություններ է մատուցում: Ըստ աղբյուրներից մեկի, հիմնադրամում արդեն թիմ է ձևավորվել: Որպես առաջին ներդրումների օբյեկտ դիտարկվել են սննդամթերքի որոշ արտադրողներ Ռուսաստանի հարավում, բայց դեռևս ընտրված նախագծեր չկան՝ ըստ այլ աղբյուրի: Նշվում է, որ Սերգեյ Գալիցկու կամ նրա ներկայացուցիչների հետ կապվել չի հաջողվել: Ավելի վաղ Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին: Գալիցկու կարողությունը մեկ օրում նվազել է $606 միլիոնով: Այժմ նրա կարողությունը $6,121 մլրդ է: Պատճառը՝ «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումն էր: 2017-ի հոկտեմբերի 19-ին, երբ 1 բաժնետոմսը գնահատվում էր 9445 ռուբլի, միլիարդատիրողջ կարողությունը կազմում էր մոտ $6,727 մլրդ:Սակայն հոկտեմբերի 20-ին, հաշվետվության հրապարակումից հետո, բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոսով անկում գրանցվեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |