ՀԱԵ-ն արել է հնարավոր ամեն ինչ Նորաշեն եկեղեցին ՀԱԵ-ի Վրաց թեմի իրավասությունում պահպանելու համար

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նիստ Մայր Աթոռ Էջմիածնում Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու հարցով չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է տեղեկացված աղբյուր: Նրա խոսքերով, ՀԱԵ-ն արել է հնարավոր ամեն ինչ Նորաշեն եկեղեցին ՀԱԵ-ի Վրաց թեմի իրավասությունում պահպանելու համար: «Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, այժմ հերթը պետությանն է»,- ընդգծել է աղբյուրը:



Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմն անհանգստություն եւ վրդովմունք է հայտնել Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին: Հայր Տարիելն ու իր գլխավորած մի խումբ աշխատավորներ մետաղյա ցանկապատ են կառուցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) համար բնորոշ կրոնական խորհրդանշաններով: «Հայկական թեմը տվյալ քայլը դիտարկում է որպես Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի այլ չորս եկեղեցիների պատկանելության մասին հարցի քաղաքակիրթ կարգավորման վերաբերյալ ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի միջեւ հաստատված համաձայնության խախտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:



Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին որպե ս ՀԱԵ եկեղեցի եւ հիմնադրման օրվանից մտնում էր Վրաստանում հայկական թեմի կազմի մեջ: XX դարի 30-ական թվականներին եկեղեցին մյուս կրոնական կառույցների հետ միասն փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---