Տոնոյան. ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է12 սեպտեմբերի 2018 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում ՌԴ-ից ՀՀ սպառազինություն կմատակարարվի և նոր վարկ կվերցվի: «Դա գործընթաց է, որն իրացվելու է: Ես իրավունք չունեմ մանրամասնել տեսակները: Ժամանակին դրանց վերաբերյալ տեղեկություններն առկա կլինեն», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՌԴ հետ համագործակցությունը բավականին հաջող է ձևավորվում, հայտնում է Aysor.am-ը: Ճշտող հարցին, թե վարկի ինչ գումարի մասին է խոսքը՝ նախարարն ասել է. «Խոսքը 100 միլիոնի (դոլարի) մասին է»: Այս վարկը արդեն 3-րդը կլինի, որը Հայաստանը վերցնում է Ռուսաստանի Դաշնությունից զենք ու ռազմատեխնիկա գնելու համար:Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին:Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:Համաձայնագիրը կնքվել էր 2017-ի հոկտեմբերին: 2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը |