Տոնոյան. ԶՈւ-ն Մարտի 1-ին ներգրավված է եղել՝ դա փաստ է

Տոնոյան. ԶՈւ-ն Մարտի 1-ին ներգրավված է եղել՝ դա փաստ է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հերքում, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին:

«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Միևնույն ժամանակ նախարարը նկատել է, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալը.«Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի», - ասել է նա:

Սեպտեմբերի 11-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերի, այլ կրակել է Մարտի 1-ին: Խաչատրյանը հայտարարել է, որ կան կոնկրետ ապացույցներ, որ մարտի 1-ին ՀՀ ԶՈւծառայակիցները կրակել են Լեոյի փողոցի բնակարանների պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այնտեղից վառվող շիշ է շպրտվել։ Խաչատրյանը ցույց է տվել մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---