ՎիվաՍել-ՄՏՍ. Հեռախոսային խոսակցությունները չենք գաղտնալսում12 սեպտեմբերի 2018 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ հայտարարել է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, և որ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի, հայտնում է ընկերության հանրային կապերի բաժինը: «Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը) առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ ասուլիսում նշել էր, որ իր բջջային օպերատորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «ԱՖԿ սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկությունն է, որի տնօրենների խորհրդի անդամ և մինորիտար բաժնետեր է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |