Աշոտյանը՝ Փաշինյանին. Այսօրվա Ձեր կեցվածքից հանգստություն է հորդում, խաղաղ եք, բարեկիրթ

Աշոտյանը՝ Փաշինյանին. Այսօրվա Ձեր կեցվածքից հանգստություն է հորդում, խաղաղ եք, բարեկիրթ

PanARMENIAN.Net - ԱԺ-ում մեկնարկել է կառավարության անդամների հարց ու պատասխանը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է՝ կասկածներ ունի, որ Փաշինյանը «դվայնիկ» ունի:

«Այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից հանգստություն է հորդում, խաղաղ եք, բարեկիրթ եք: Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք, այնքան մեծ է այն կերպերի տարբերությունը, որ մենք տեսնում ենք, այդ կերպը լավ է սահմանադրական է, բարկիրթ, երկրի վարչապետին հարիր և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող», - ասել է Աշոտյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատել է, որ նախկինում էլ Աշոտյանն իրեն ԱԺ դահլիճում տեսել է շատ լայն դիապազոնով:

«Եվ ուզում եմ հավաստիացնել, որ այս ընթացքում այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է և ես հույս ունեմ՝ Դուք արդեն նկատել եք դա»,- ասել է Փաշինյանը:

Աշոտյանն էլ հույս է հայտնել, որ մի օր հրապարակային վերլուծության կկարողանա ենթարկել «վարչապետի փոխակերպման իրողությունները»:

 Ուշագրավ
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը