Հայաստանի եւ Թուրքիայի շահերի միջեւ հստակ անհամապատասխանություն կա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի իրական եւ հայտարարվող շահերը չեն համընկնում: «Երկու երկրներն էլ ունեն իրական եւ հայտարարվող շահեր, եւ եթե հայտարարվող շահերը կարող են համընկնել, ապա իրական շահերը բախվում են»,- ասել է Աշոտյանը Երեւանում անցնող միջազգային կոնֆերանսի ժամանակ` «Գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները: Հնարավո՞ր են արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի միասնական ջանքերը»: Աշոտյանի խոսքերով, Թուրքիայում եւ Հայաստանում ասիմետրիկ են վերաբերվում երկկողմանի հարաբերությունների բարելավման հարցին:



«Եթե Թուրքիան անուղղակիորեն պետք է Հայաստանին որպես կայուն զարգացող եւ բարիդրացիական հարեւան, ապա Հայաստանը պետք է Թուրքիային, որովհետեւ այդ մասին խոսում են ավելի զորեղ պետություններն ու միջազգային կազմակերպությունները»,- ասել է պատգամավորը:



Խոսելով երկու երկրների շահերի մասին` Աշոտյանն ասել է, որ Հայաստանի գլոբալ եւ կրոնական շահերը ամփոփվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման մեջ, բաց հեռահաղորդակցության ուղիներում, տարածաշրջանային համագործակցությունում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, խաղաղության եւ տարածաշրջանային կայունության մեջ: «Թուրքիայի շահերի շրջանակում են անդամակցությունը ԵՄ-ին, ձգտումը տարածաշրջանային գերտերության կարգավիճակի, երկրի եւ ազգի միասնականության ապահովումը»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքերով, երկու երկրների շահերի միջեւ հստակ անհամապատասխանություն կա:



«Թուրքական միասնականությունը ենթադրում է, որ Թուրքիան չի ընդունում Հայաստանի հետ հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի առկայության դեպքում: Աչքի առաջ ունենալով տարածքային ամբողջականության կորստի «ուրվականը»` Թուրքիան դեմ է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր երկրների կողմից օգտագործվում է որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արգելակման կամ արագացման համար»,- գտնում է Աշոտյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---