Հայկական Նորաշեն եկեղեցու կորուստը կհանգեցնի Թբիլիսիի հայ համայնքի կորստին20 մայիսի 2008 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Վրաց ղեկավարության ոտնձգությունները հերթական հայկական եկեղեցու` Նորաշենի նկատմամբ, եւս մեկ անգամ ապացուցում են պաշտոնական Թբիլիսիի թշնամանքը ոչ միայն հայ պետականության, այլեւ ողջ հայ ժողովրդի, նրա էթնիկ մշակութային եւ կրոնական հուշարձանների նկատմամբ ընդհանրապես: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: «Այդ կոպիտ քայլերը Թբիլիսիի հայկական եկեղեցիների նկատմամբ շարունակվում են արդեն երկար տարիներ ՀԱԵ-ի բացարձակ անգործության եւ ըստ էության հայ կաթողիկոսի թքողական վերաբերմունքի ֆոնի վրա Թբիլիսիի եւ Սամցխե-Ջավախքի հայերի կրոնական խնդիրների նկատմամբ»,- ընդգծել է նա:Հայ փորձագետը գտնում է, որ եթե հետեւենք այսպես կոչված եկեղեցական պատերազմներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ այլ անկյան տակ, ապա փաստորեն ստացվում է, որ երկու եկեղեցիների 10-ամյա դիմակայության ընթացքում ՀԱԵ-ն միայն կորցնում է իր դիրքերը Վրաստանի հայկական սոցիումում, իսկ ՎՈՒԵ-ն միայն ոչ միայն ամրապնդվում է Թբիլիսիի եւ Սամցխե-Ջավախքի հայ միջավայրում, այլեւ ակտիվ գործում է Լոռու մարզում: «Հայկական Նորաշեն եկեղեցու կորուստը միանշանակ կհանգեցնի Թբիլիսիի հայ համայնքի կորստին: Իսկ մայրաքաղաքի հայերին կհետեւեն Սամցխե-Ջավախքի հայերը: Մենք հուսով ենք, որ Գարեգին II-ը իրեն որպես իրական ամենայն հայոց Կաթողիկոս կդրսեւորի եւ չի թողնի թբիլիսցի հայերին: Առավել եւս հերթական հայկական եկեղեցու` Սուրբ Նորաշենի կորստի մեղքը կընկնի անմիջապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուսերին»,- գտնում է Մելիք-Շահնազարյանը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |