Հայաստանի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավո֊րում

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն թե՛ հայրենիքի, թե՛ սփյուռքի քաղաքական կյանքում ավանդաբար ունեցել է եւ ունի առանձնահատուկ դերակատարություն` որպես քաղաքական ուժ, որի կենսագրությունը սերտորեն միահյուսված է հայոց նորագույն պատմության, մեր ժողովրդի ազատագրական պայքարի, պատմական արդարության ճանաչման, հայապահպանության ու նորօրյա հերոսամարտերի ընթացքին: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ւղերձում Երեւանում ընթացող ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լինելով մեր ավանդական կուսակցություններից մեկը` Դաշնակցությունը կա֊րողացավ արագ եւ հիմնավոր կերպով վերահաստատվել հայրենիքում, իր ներ֊կայությամբ նոր որակի բարձրացնելով քաղաքական մրցակցության մշակույթը: Իբրեւ խորհրդարանում ներկայացված կուսա֊կ֊ցություն` այն այսօր էլ կոալիցիոն կառավարության մաս է կազ֊մում, իր կարեւոր ներդրումը բերելով մեր երկրի կա֊յու֊նութ֊յան եւ զարգացման գործին:



Այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այն֊պիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավո֊րումը, որոնց հաղթահարման գործում իր դերն ունի հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն: Պետք է արդիակա֊նացնենք քաղա֊քական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք հասարակական համերաշ֊խու֊թյունը, նորոգենք Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինա֊կությունը, խոր բովանդակություն հաղորդենք հայրենիք-սփյուռք կապերին, հասնենք Ար֊ցախի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը:



Այդ խնդիրներն անլուծելի չեն ու պահանջում են հետեւողական եւ համատեղ աշխատանք, տեսլականի ու նպատակների հստակություն, համազգային շահի կարեւորում քաղաքական հիմնական ուժերի կողմից: Համոզված եմ, որ նաեւ մեր հուսալի գործընկերոջ` Հայ Հեղափոխական Դաշ֊նակցության հետ կկարողանանք կառուցել ավելի ժողովրդավարական, պաշտ֊պան֊ված ու ամուր պետություն», հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---