Զախարովա. ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական ճանապարհով14 սեպտեմբերի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կրկին բավականին սուր հնչեղություն է ստացել: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն այցելել է Ադրբեջան և Հայաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ այնուհետև նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը վերլուծում է այն ամենն, ինչ ասվում է ղարաբաղյան հակամարտության մասին և հետևում է բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են այդ թեմայով համապատասխան երկրներում: Նա հիշեցրել է, որ ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: «Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի աջակցել միջնորդական գործողություններին, որոնք անհրաժեշտ են փոխզիջման հասնելու համար: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ մթնոլորտն, անկասկած, պետք է ձևավորեն համապատասխան կողմերը»,-ասել է Զախարովան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը: Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |