Բնակարաններ երիտասարդներին. Մարզերում՝ 5,5%-ով, Երևանում՝ 7,5%-ով14 սեպտեմբերի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառուների համար երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ տրամադրել առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9,5%-ով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5%: Հայաստանի մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4%-ը` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5,5%։ Իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7,5%-ով, որը չի սուբսիդավորվում: Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի գինը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը։ Ինչպես Երևանի, այնպես մարզերի համար կանխավճարը կազմելու է բնակարանի արժեքի առնվազն 30%-ը՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի դեպքում, իսկ առաջնային շուկայից (ամիջապես կառուցապատողից) ձեռբրվող բնակարանի դեպքում՝ բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |