Ամերիկահայ նկարչի մասին «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի ՀՀ-ում (վիդեո)

Ամերիկահայ նկարչի մասին «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմը՝ ամերիկահայ նկարիչ և կոնցեպտուալիստ գրականագետ Վագրիչ Բախչանյանի մասին:

Ֆիլմը կբացի Apricot Tree IFF 2018 փաստագրական ֆիլմերի փառատոնը: Ֆիլմն արտադրվել է «ՄաԳիԿա-ֆիլմ» (Ուկրաինա) և AZ FILMS L.L.C (ԱՄՆ) ընկերությունների կողմից՝ Գոսկինոյի ֆինանսական աջակցությամբ:

Խարկովում ծնված և ԱՄՆ-ում ապրած հայտնի նկարիչը կյանքի օրոք երբևէ չի եղել Հայաստանում, սակայն, միշտ երազել է դրա մասին:

«Այս ցուցադրությունը Վագրիչի խորհրդանշական վերադարձն է նախնիների հայրենիք: Ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքներ, Վագրիչի նախնիները ևս փախել են Ցեղասպանության տարիներին: Այդ հանգամանքներում է Վագրիչի հայրը, դեռ մանուկ հասակում, հայտնվել Խարկովում: Վագրիչը միշտ հիշել է, որ հայ է և հիանալի գիտեր իր ժողովրդի պատմությունը»,-հայտարարել է ռեժիսոր Զագդանսկին:

Փառատոնը կանցնի սեպտեմբերի 15-21-ը: Ցուցադրություններ կլինեն Երևանում և Ուջանում: Փառատոնային ծրագրում մոտ 20 փաստագրական ֆիլմ կա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---