ՀՅԴ Դաշնակցությունը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - «ՀՅԴ Դաշնակցությունը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով: Սակայն մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային հանրությունից պահանջել` նախ ապահովել երաշխավորված խաղաղություն»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստին: Նրա խոսքերով, այլապես Ադրբեջանի սպառնալիքներն ու հոխորտանքները ներքին պարտվողական տրամադրությունների արեւմտյան հովանավորումը մեր դիրքերը օրըստօրե տկարացնելու վտանգ են պարունակում: «Բանակցել, երբ կա անվտանգության երաշխիք»,- ընդգծել է Մարգարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---