Վարչապետ. Ամուլսարի նախագիծը կթույլատրենք, եթե Սևանին վտանգ չսպառանա

Վարչապետ.  Ամուլսարի նախագիծը կթույլատրենք, եթե Սևանին  վտանգ չսպառանա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կթույլատրվի, եթե այն չսպառնա Սևանա լճին և Ջերմուկի ջրային պաշարներին։

«Մեր եզրակացությունը պետք է հիմնված լինի միայն փաստերի վրա։ Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը մերժել է մեր՝ փաստերի շուրջ եզրահանգումներ կառուցելու առաջարկը։ Մեզ պետք է միջազգային՝ անռարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է երկու հարցի պատասխան ստանալ, թե որքանով է նախագիծն անվտանգ Սևանա լճի և Ջերմուկի ջրերի համար։

Ավելի վաղ, աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---