Փաշինյանն Ալիևին. ԵԱՀԿ ՄԽ-ն պիտի կարգի հրավիրի Ալիևին

Փաշինյանն Ալիևին. ԵԱՀԿ ՄԽ-ն պիտի կարգի հրավիրի Ալիևին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը։ Նա Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե ԵԱՀԿ ՄԽ-ն իսկապես ուզում է, որ կողմերը զբաղվեն կարգավորմամբ, ապա առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր կարգավորման մեր պատկերացումներով և նրանով, թե արդյո՞ք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Ես ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին այնքան էլ իրատեսական չէ: Եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---