2015 թվականին Հայաստանի խաղաղապահ բրիգադը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին

PanARMENIAN.Net - 2015 թվականի դրությամբ Հայաստանի խաղաղապահ բրիգադը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, գտնում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին քայլն այդ ուղղությամբ կլինի Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերի թվաքանակի մեծացումը: Ներկա դրությամբ Կոսովոյի խաղաղապահ մանդատը ՄԱԿ-ից հանձնվել է ՆԱՏՕ-ին, ինչը հանգեցրել է մի շարք երկրների, օրինակ Ադբեջանի կողմից, իրենց ուժերի ետ կանչելուն: Սակայն դա չի ազդի Հայաստանի պարտավորթյունների կատարման վրա»,- ասել է նախարարը չորեքշաբթի օրը խորհրդարանաում խոսելով Կոսովոյում հայկական ուժերի մեծացման մասին:



Կոսովոյում հայ «երկնագույն բերետների» թիվը կազմում է 34 մարդ: Ըստ խորհրդարան ներկայացված փոփոխությունների, Կոսովո ծրագրվում է ուղարկել Հայաստանի ԶՈՒ հավելյալ հրաձգային վաշտ:



Օհանյանը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները, ծառայելով Կոսովոյում, բազմաթիվ բարձր գնահատականներ են ստացել: Նախարարի խոսքերով, հայ խաղաղապահների թվաքանակի աճը պայմանավորված է քաղաքական եւ ռազմական գործոններով: «Բացի այդ, մենք մեր դրոշը ներկայացնելու հնարավորություն ենք ստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ զինվորին, ով ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկում, պատվով է իրականացնում իր ռազմական պարտքը»,- ընդգծել է Օհանյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---