Փաշինյան. Հայկական կողմն ադրբեջանցի 3 զինծառայող է խոցել17 սեպտեմբերի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացու վիրավորմանն ի պատասխան հայկական կողմն ադրբեջանցի 3 զինծառայող է խոցել: Այդ մասին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել վիրավորված բնակիչ Սուրեն Սեփխանյանի հետ: «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը։ Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 15-ի գիշերվանից սկսել էրգնդակոծել Կոթի գյուղը, ինչի արդյունքում վիրավորվել էր 1 քաղաքացի։ Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացրել է հայկական բնակավայրերի գնդակոծությունը, մասնավորապես՝ Տավուշի ուղղությամբ։ Սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել նաև Վայոց ձորի Արենի գյուղի գնդակոծման մասին (այդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը՝ չհատելով սահմանը, որոշակիորեն առաջխաղացում էր գրանցել ապրիլ-մայիսին)։ Գնդակները, սակայն, գյուղ չեն հասել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |