Վարչապետ. Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի՝ Ալիևի որդին ծառայի ոչ թե Բաքվում, այլ առաջնագծում

Վարչապետ. Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի՝ Ալիևի որդին ծառայի ոչ թե Բաքվում, այլ առաջնագծում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ, բայց ծառայելու է ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այլ Բաքվի զորամասերից մեկում, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ Ալիևն այդքան հեշտությամբ սրում է առաջնագծում իրավիճակը, իսկ իր որդին անվնաս է մնալու, և զոհվելու կամ վիրավորվելու են այլ ադրբեջանցի զինվորներ:

«Արբեջանի ժողովուրդը պետք է պահանջի Ալիևից՝ իր որդուն ուղարկել սահման, տեսնենք, դրանից հետո էլնա այդքան հեշտությամբ կսրի իրավիճակն առաջնագծում: Ալիևին չեն հետաքրքրում իր զինվորները, նրանք հետաքրքրում են իր ընտանիքի միլիարդները, և որևէ ադրբեջանցի չպետք է հավատա, թե նա ուզում է անել որևէ բան իր հայրենիքի համար, նա պետք է իմանա, որ նա ամեն ինչ անում է իր թալանածը պաշտպանելու համար», - ասել է վարչապետը:

Նա ասել է, թե որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել Հայաստանին իր որդուն կորցնելու համար, քանի որ հայակական կողմը հակագործողության դիմում է այն ժամանակ, երբ այլև որևէ այլընտրանք չկա:

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 15-ի գիշերվանից սկսել էր գնդակոծել Կոթի գյուղ , ինչի արդյունքում վիրավորվել էր 1 քաղաքացի։ Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացրել է հայկական բնակավայրերի գնդակոծությունը, մասնավորապես՝ Տավուշի ուղղությամբ։

Սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել նաև Վայոց ձորի Արենի գյուղի գնդակոծման մասին (այդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը՝ չհատելով սահմանը, որոշակիորեն առաջխաղացում էր գրանցել ապրիլ-մայիսին)։ Գնդակները, սակայն, գյուղ չեն հասել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---