Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի17 սեպտեմբերի 2018 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում «Մանգհութ» ավերիչ թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի: Տեղական իշխանությունները սեպտեմբերի 17-ին ճշտել են զոհերի քանակը՝ մեծաքանակ դիեր են հայտնաբերվել Իտոգոն բնակավայրում, որը տուժել է մեծ սողանքից: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, ևս 43 մարդ անհետ կորած է համարվում: Ավելի քան 155.000 մարդ ապաստարանում է, գրում է Deutsche Welle-ն: «Մանգհութ» ավերիչ թայֆունն անցել է Ֆիլիպինների տարածքով սեպտեմբերի 16-ին և շարժվել դեպի Չինաստան: Չինական Գուանդուն գավառում առնվազն 4 մարդ է զոհվել, ավելի քան 3 մլն մարդ տարհանվել է: «Մանգհութն» ավերածություններ է գործել նաև Հոնկոնգում, որտեղ ավելի քան 300 մարդ է տուժել: Դպրոցները դեռ փակ են, հասարակական տրանսպորտը մեծ խափանումներով է աշխատում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |