ԵԱՀԿ ՄԽ-ն վարում է գերտերությունների քաղաքականությունը` չմտահոգվելով ղարաբաղյան հակամարտության լուծման մասին, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամրատության կարգավորման գծով Մինսկի խումբը դադարել է լինել միջնորդական առաքելության գործոն: Այդ մասին Երեւանում կայացած «Կովկաս-2007» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Բաքվի «Երրորդ հայացք» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ-ն վարում է գերտերությունների քաղաքականությունը` չմտահոգվելով ղարաբաղյան հակամարտության լուծման մասին: «Հակամարտությունը կարելի է լուծել միայն Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով եւ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ: ԵԱՀԿ ՄԽ-ն շատ բան է արել, սակայն այժմ, ըստ իս, մեր երկրները «մանրադրամ են» դարձել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ»,-գտնում է Ռաջաբովը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի մասնակցությունն անհրաժեշտ է: «Ռուսաստանը պետք է հեռանա Հարավային Կովկասից: Այստեղ երեք երկիր կա` Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը ոչ տարածաշրջանային երկիր է, ոչ էլ կովկասյան: Մենք պետք է հենվենք Թուրքիայի վրա եւ որդեգրենք զարգացման թուրքական մոդելը»,-ասել է ադրբեջանցի փորձագետը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Ռուսաստանը միջուկային տերություն է եւ մենք չենք ցանկանում փչացնել հարաբերությունները նրա հետ»,-ասել է Ռաջաբովը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---