Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները սպառված չեն

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եթե հիմնարար սկզբունքների հիման վրա շարունակվեն բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահն իր մոտեցումներն է արտահայտել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշելով, որ պաշտոնական Երեւանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը` փոխզիջումների հիման վրա, մինչդեռ հակառակ կողմը հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով:



Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ նախագահն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ վիճելի բոլոր խնդիրները քննարկել միջպետական հարաբերությունների ու բանակցությունների միջոցով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---