Մեսխեթցի թուրքերի վերադարձը հայերի կոմպակտ բնակության վայրեր հղի է Վրաստանի համար բացասական հետեւանքներով

PanARMENIAN.Net - Մեսխեթցի թուրքերի վերադարձը հայերի կոմպակտ բնակության վայրեր հղի է Վրաստանի համար հեռուն գնացող բացասական հետեւանքներով, նույնիսկ բուն Թբիլիսիի համար: Այդ մասին Երեւանում ընթացող «Կովկաս-2007» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական աշխարհագրության ամբիոնի վարիչ Գիորգի Գովսաձեն: «Ես ինչպես 10 տարի առաջ, այժմ էլ համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի պահանջը` մեսխեթցիներին Վրաստան վերադարձնելու մասին, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Սակայն, ցավոք, մեզ վրա ճնշում են գործադրելու այդ հարցում»,-ասել է Գովսաձեն:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանը միշտ աչքի է ընկել իշխանությունների հանդեպ իր դրական վերաբերմունքով: «Ցանկացած ընտրություններում Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայերը քվեարկել են իշխանամետ թեկնածուների օգտին: Ճիշտ է, եղել են խախտումներ, սակայն ընդհանուր առմամբ պատկերը մոտավորապես նույնն է եղել` 2003 թվականին նրանք քվեարկել են Շեւարդնաձեի օգտին, «վարդերի հեղափոխությունից» հետո` Միխաիլ Սահակաշվիլու օգտին: Նույնը եղավ նաեւ 2008 թվականի հունվարի 5-ին: Տարածաշրջանում գրանցված 90 տոկոս թիվն անշուշտ ուռճացված է, քանի որ ձմեռը Ջավախքում գրեթե մարդ չկա` մեկնում են աշխատելու Հայաստան կամ Ռուսաստան: Սակայն պաշտոնական հաղորդագրություններում շրջանառվում է հենց այդ թիվը»,-ընդգծել է վրաց փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---