«Սելֆիի ժամ»՝ Անկախության օրը. 100 մլն դրամ է հատկացվել տոնական միջոցառումներին

«Սելֆիի ժամ»՝ Անկախության օրը. 100 մլն դրամ է հատկացվել տոնական միջոցառումներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակին կից փողոցներում կտեղադրվի 10 բեմահարթակ, որտեղ կենդանի հնչողությամբ ելույթ կունենան մի շարք երաժշտական ժանրեր ներկայացնող խմբեր, հայտնում է Aysor.am-ը:

Հանրապետության հրապարակում միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին՝ կավճանկարչության միջոցառումներով, որին կմասնակցի 2000 աշակերտ։

Դրան կհաջորդի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը։

Ժամը 13:00-ին Ազատության հարապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի երթը։ Բացի մայրաքաղաքի կենտրոնից, տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական շրջաններում։

Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին տոնական հրավառությամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանիխոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը:

Աղաջանյանը նաև նկատել է, որ միջոցառումները չեն ստվերի Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը` ընդգծելով, որ իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին՝ մասնակցելու «Սելֆիի ժամ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառմանը։

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---