Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են. Իդլիբում ապառազմականացված գոտի կստեղծվի18 սեպտեմբերի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծել կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության շփման գծում: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո: Բուֆերային գոտին, որը կգործի հոկտեմբերի 15-ից, պարեկելու են թուրքական ստորաբաժանումներն ու ՌԴ ռազմական ոստիկանությունը: Մինչև հոկտեմբերի 10-ն այնտեղից պետք է դուրս բերվեն բոլոր ծանր զինատեսակներն ու գրոհայինները, այդ թվում «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները, գրում է Deutsche Welle-ն: «Սիրիայի ընդդիմության ջոկատները կմնան Իդլիբի իրենց դիրքերում: Թուրքիան կհասնի նրան, որ ընդդիմությունը չգործի այն շրջաններում, որտեղ ծայրահեղական խմբեր կան»,-հավաստիացրել է Էրդողանը: Ըստ նրա, պայմանավորվածությունների արդյունքում հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով բանակցությունների արդյունքները, հայտնել է լրագրողներին, որ Իդլիբում ռազմական գործողություն չի իրականացվելու: Էրդողան-Պուտին հանդիպման ավարտին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել ապառազմականացված գոտում կայունացման մասին: Առաջիկա ժամերին այն համաձայնեցվելու է Սիրիայի կառավարության հետ: Ավելի վաղ Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ էր ուղարկել սիրիական Իդլիբ: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին: Սեպտեմբերի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել է իրավիճակն Իդլիբում: Իդլիբն այժմ Սիրիայի վերջին խոշոր շրջանն է, որը վերահսկվում է զինյալ ընդդիմության կողմից: Ըստ Մոսկվայի և Դամասկոսի, այնտեղ են նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ գրոհայիններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |