«Գահերի խաղը» սերիալը «Էմմի» է ստացել գլխավոր անվանակարգում18 սեպտեմբերի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի դափնեկիր է դարձել «Գահերի խաղը» սերիալը, որը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: Սերիալի հաղթանակի մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան՝ 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ: «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանին հաջողվել է առաջ անցնել գլխավոր մրցակցից՝ նախորդ տարվա դափնեկիր «Սպասուհու պատմությունը» սերիալից, որը ցուցադրվում է Hulu ալիքով, գրում է Deutsche Welle-ն: Լավագույն կատակերգական սերիալ է համարվել «Զարմանալի միսսիս Մեյզելը» 1950-ականների վերջում ԱՄՆ-ում ապրող տնային տնտեսուհիների մասին: Այդ սերիալը միանգամից 5 մրցանակ է ստացել: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Բրոսնահենը, որը գլխավոր դերն է կատարել: Լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Ռիզը, որը խորհրդային լրտեսի է դեր է կատարել «Ամերիկացիները» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում, որը ցուցադրվում է FX ալիքով: Saturday Night Live-ը «Էմմի» մրցանակին է արժանացել արդեն 72-րդ անգամ, ինչը ռեկորդ է մրցանակի համար: Կարճ սերիալի համար մրցանակին է արժանացել «Ջանի Վերսաչեի սպանությունը»: Պարգևատրվել է նաև իտալացի դիզայների մարդասպանի դերը կատարած Դերեն Քրիսը: Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան «Էմմի» մրցանակը հանձնում է 1949-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |