Սարգսյանը ՔՊ-ին․ Արտահերթ ընտրությունները սատարողները հիմա մտածում են՝ կողմ լինենք, ի՞նչ անենք

Սարգսյանը ՔՊ-ին․ Արտահերթ ընտրությունները սատարողները  հիմա մտածում են՝ կողմ լինենք, ի՞նչ անենք

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կտրուկ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ հեղափոխության պաշտպան ներկայացող որոշ ուժեր գաղտնի համագործակցում են ՀՀԿ-ի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Սարգսյանը նշել է, որ իրենց լռությունը չի նշանակում, թե նրանք այդ ուժերից մեկն են։ Միաժամանակ նա ակնարկել է, որ ՔՊ-ն պիտի մտածի՝ ինչ է անելու՝ արտահերթ ընտրությունների գնալուց։

«Եթե միայն Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, միայն նրանց տեսակետն եք հաշվի առնում, միայն իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ: Էլ երբեք չեմ անդրադառնա, բայց Դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց...Որովհետև երկու ուժը և մեր խմբակցության մնացած չորս անդամներն էլ կանգնած են եղել Ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են: Հիմա այդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք...Բերեք իրար հարգենք, ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի», - հայտարարել է նա։

Սարգսյանի գնահատմամբ, եթե Հայկ Մարությանը 99% հավաքի, դուրս կգա, որ դաշինքը հենց հակահեղափոխական ուժ է, որ հաղթեց ինքն իրեն: «Պարոն վարչապետ, Դուք ինքներդ բազմաթիվ անգամ հայտարարել եք ու դեմ եք խոսել միակուսակցական համակարգին: Վերջ ի վերջո ես ինքս Ձեր կաբինետում ասել եմ՝ եթե ես հասկանամ, եթե ես ընդունեմ, ու եթե Դուք գտնում եք, որ մեր չմասնակցելը կամ Հայկ Մարությանին պաշտպանելը, կամ քեզ պաշտպանելը երկրին ու պետության օգուտ է, դուրս գամ, չմասնակցեմ: Բայց օգուտ չի, չէ՞»,-ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կան քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց գնացել են բանակցում ՀՀԿ-ականների հետ՝ «քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ»:

Նա ասել է, որ ոչ մի պատգամավոր իրեն լավություն չի արել՝ մայիսի 8-ին իր վարչապետության օգտին քվեարկելով: «Եթե դուք (դիմում է ԱԺ խորհրդարանական որոշ ուժերի-խմբ.) իմ օգտին չքվեարկեիք, ձեր տներից չէիք կարողանալու դուրս գալ, ժողովուրդը ձեզ թույլ չէր տա»,- եզրափակել է վարչապետը՝ կոչ անելով սթափվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---