22 մայիսի 2008 - 18:15 AMT
Գորան Լենմարկեր. Ղարաբաղի խնդրի կարգավորումը Հարավային Կովկասին կբերի առաջընթաց եւ կայունություն
Շվեդիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը հանդիպել է երկրի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ընդ որում, նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Եվրոպա ինտեգրման, Ադրբեջանի տնտեսական զարգացման, երկկողմանի հարաբերությունների հարցեր: Զրույցի ընթացքում Լենմարկերը նշել է, որ Ադրբեջանը ակտիվ եւ կարեւոր երկիր է տարածաշրջանում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը Հարավային Կովկասին կբերի առաջընթաց եւ կայունություն, հաղորդում է Regnum-ը: