«Լրագրողներ առանց սահմանների»․ Անհանգստացած ենք Yerevan.Today-ում խուզարկությամբ

«Լրագրողներ առանց սահմանների»․ Անհանգստացած ենք Yerevan.Today-ում խուզարկությամբ

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը դատապարտել է սեպտեմբերի 17-ին Yerevan.Today կայքի խմբագրությունում իրավապահների անցկացրած գործողությունները՝ նշելով, որ դրանք խախտել են լրագրողների աղբյուրների անանունությունը։

«Ոստիկանները կայքի համակարգիչներից մի քանիսն են հեռացրել խուզարկության ժամանակ։ Այն տևել է մի քանի ժամ ու հանգեցրել է կայքի աշխատանքի ժամանակավոր դադարեցմանը։ Նրանք խուզարկել են նաև խմբագիր Սևակ Հակոբյանի տունը», - նշվում է կազմակերպության հայտարարությունում։

Իշխանությունները նշում են, որ գործողությունը կայքի լրագրողական գործունեության հետ կապ չուներ ու անցկացվում էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հետաքննության շրջանակներում։ Իշխանությունները հայտարարում են, որ կայքն այն հրապարակել էր 2 օր շուտ, հետո՝ ջնջել նյութը (հղվելով google համակարգի սքրինշոթի վրա, որտեղ, սակայն, պարզ է, որ նյութում նաև Խաչատրյանի ու Վանեցյանի՝ արդեն ատահոսքից հետո եղած ասուլիսի մասին է խոսք գնում – խմբ․): Կայքի ներկայացուցիչները պնդում են, որ տեղի ունեցածը google խոտանի հետևանք է, տեխնիկական անվտանգության մասնագետները նշում են, որ նրանք կարող են իրավացի լինել։

RSF Արևելյան Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Յոհան Բիրը հայտարարել է, որ խախտվել է ՀՀ ու ՄԻԵԴ օրենսդրությամբ պաշտպանվող աղբյուրի անանունության սկզբունքը։ «Ցավում ենք, որ ոստիկանությունը իր օրինական նպատակին հասնելու համար առավել համաչափ ու պակաս միջամտություն ենթադրող ճանապարհ չփնտրեց», - ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---