Վարչապետ. Իրավիճակն առաջնագծում վերահսկելի լարված է, պատրաստ ենք պատերազմի (վիդեո) 19 սեպտեմբերի 2018 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով այցից մի շարք մանրամասներ, հայտարարել է, որ չնայած ընդհանուր առմամբ իրավիճակն առաջնագծում լարված է, սակայն վերահսկելի է: «ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Մենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ԼՂ խնդրի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք պատրաստ ենք խաղաղության, բանակցությունների, սակայն պատրաստ ենք նաև պատերազմի», - ասել է վաչապետը: Փաշինյանն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե հայկական կողմը պատերազմ է ցանկանում: «Արցախի նախագահը ևս ասաց, որ պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Բայց նաև պետք է ասել, որ մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Մեր այս վստահությունը հիմված է մեր զինված ուժերի ու ժողովրդի վստահության վրա», - նշել է Փաշինյանը: Ավելի վաղ, Արցախում վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր: Հայկական երկու հանրապետության ղեկավարին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին: Կառավարության ղեկավարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |