Էդվարդ Նալբանդյան. Անհրաժեշտ է դադարեցնել հակահայկական քարոզչությունն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հակամարտության հարցով ընթացող բանակցությունները ճիշտ ուղով շարունակելու համար լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է դադարեցնել հակահայկական քարոզչությունը, ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Որեւէ հակամարտություն չի կարող կարգավորվել, եթե շարունակվում է մի կողմի քարոզչությունը մյուսի դեմ»,- ասել է նա: Նրա խոսքերով, հակահայկական քարոզչությունը ժամանակ առ ժամանակ այնպիսի դրսեւորում է ստանում, որն անսպասելի արդյունքների է հանգեցնում:



Այսպես, Ադրբեջանում հասարակական կարծիքի հարցման արդյունքում բնակչության 82 տոկոսը բացասական է վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Միեւնույն ժամանակ, հարցմանը մասնակցած Ադրբեջանի բնակչության 29 տոկոսը գտնում է, որ Ղարաբաղի հարցը կարելի է ռազմական ճանապարհով կարգավորել:



Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի կարծիքով, դա լուրջ եւ վտանգավոր ցուցանիշ է: «Չեմ կարող պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում մարդկանց նման քանակությունը կարող է կողմ լինել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---