Նյու-Հեմփշիր նահանգի Մանչեսթր քաղաքի ղեկավարը հռչակագիր է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Նյու-Հեմփշիր նահանգի Մանչեսթր քաղաքի ղեկավար Ֆրենք Գինտը հռչակագիր է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Արարողությանը ներկա ANCA-ի ներկայացուցիչ Արամ Ճգնավորյանը Մանչեսթրի հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Մանչեսթրի քաղաքապետին եւ գոհունակություն է հայտնել, որ Մանչեսթրը, որը հանգրվան է դարձել 1915 թվականի ողբերգությունը վերապրածների համար, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ամեն տարի հաստատում է այդ դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---