Յիրիկյան. Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը19 սեպտեմբերի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն և ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին: Հանդիպման այս ձևաչափը կարևոր հարթակ է՝ արդյունավետ կառավարման «լեզվին» տիրապետելու համար: Տարիների փորձի փոխանակումը երիտասարդներին թույլ է տալիս առաջատար դարձած ընկերության պատմության մեջ տեսնել ոչ միայն արձանագրած հաջողությունները, այլև այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ընկերության ղեկավարն իր թիմի հետ հաղթահարել է՝ հավատարիմ մնալով կազմակերպության ռազմավարությանը, կառավարման պատասխանատու մոդելին և սպառողի պահանջներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Բոլորն իրենց գործում ձգտում են հաջողության: Դրան հասնելու ճանապարհները, սակայն, տարբեր են: Տարբեր է նաև հաջողության սահմանումը. մեկի համար դա ուղղակի բիզնեսի շահերով առաջնորդվելն է, մյուսի համար՝ եկամուտ ապահովելը, երրորդի համար՝ ժամանակակից աշխարհի տեմպերին չզիջելը, մեկ ուրիշի համար՝ աշխատակիցների ու հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այլն: Կարելի է թվարկումը շարունակել: Իրական հաջողությունն այս ամենի հանրագումարն է և կառավարման պատասխանատու մոդելի ընտրությունը: Այդ ճանապարհը հեշտերից չէ: Այն պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլև ձեռք բերված հեղինակությունը պահպանելու կամք: Այն, որ դուք այստեղ եք և ձգտում եք տարիների մեր փորձն ուսումնասիրել, վկայում է, որ կարող եք այդ փորձից անհրաժեշտ գիտելիք ստանալ և այն կիրառել ձեր գործում: Երազեք և իրականացրեք ձեր ծրագրերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ոչ միայն ոլորտի զարգացման առանձնահատկություններին, այլև բացահայտել, որ երկարաժամկետ հաջողության համար կարևոր է կառավարման գործիքների ընտրությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |