20 սեպտեմբերի 2018 - 11:25 AMT
3 ամսում տեղական ներդրողների մոտ 14 մլրդ դրամի ծրագիր է հաստատվել

Երեք ամսում տեղական ներդրողների կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել, ընդհանուր առմամբ, 13,9 մլրդ դրամի ներդրումային տարբեր ծրագրերի, որոնք ստացել են արտոնություններ, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Սրանք ներառում են միայն սարքավորումների և հումքի գծով ներդրումների ծավալները, որոնք փաստացի կատարվում են և ոչ թե դեռ քննարկումների և խոստումների մակարդակում են: Արդյունքում, ներդրումային ծրագրերի ծավալը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ», - գրել է Առաքելյանը:

Ավելի վաղ, կառավարությունից հայտարարել են, որ Թավշյա հեղափոխությունից հետո արտերկրյա ներդրողները մեծ հերաքրքրություն են հայտնել ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելու: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ մոտ է $1 մլրդ-ի ներդրումների առաջարկներ են ստացել: