23 մայիսի 2008 - 15:54 AMT
Ղարաբաղում մեկնարկել է «Ղարաբաղյան շարժման 20-ամյակը` իրողություններ եւ հեռանկարներ» խորագրով գիտաժողովը
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է «Ղարաբաղյան շարժման 20-ամյակը` իրողություններ եւ հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնկցում են Ղարաբաղի, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի, մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ: Գիտաժողովի մասնակիցները կաշխատեն նաեւ առանձին խմբերում: Գիտաժողովը կավարտվի մայիսի 24-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: