ԱԳ նախարար. Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կարող հապճեպ լինել20 սեպտեմբերի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպման գործընթացը չի կարող հապճեպ լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը գործադիր մարմնի նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: «Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ։ Ունենք բավական տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա հասնի իր հանգուցալուծմանը։ Մոտակա ժամանակներում այդ հանդիպումների մասին կլսեք տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման։ Ներկայում չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպումը կկայանա», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |