Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, գտնում է թուրք պրոֆեսորը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ հիմնվում է երկու հիմնական սկզբունքների վրա. երկրների տարածքային ամբողջականությունը եւ բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ մասին Երեւանում անցնող «Կովկաս-2007» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է Անկարայի տնտեսության եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա խոսքերով, թուրքական կառավարությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն Վրաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Հայաստանի հետ: «Փետրվարի 19-ին Հայաստանում անցած նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կշարժվի տեղից: Այսպես, համենայն դեպս, կարծում են Թուրքիայում: Այդ մասին են խոսում նաեւ ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունները: Թուրքական ԱԳՆ-ն գտնում է, որ հայ դիվանագիտությունը շատ «խորհրդային է», հնաոճ եւ անբեկում է: Մեր դիվանագիտությունն ավելի շուտ արեւմտյան ոճի է, որը ենթադրում է համատեղ քայլեր: Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը թուրքական կառավարության շոտ լուրջ քայլ է, եւ մենք պատասխան քայլեր ենք սպասում Հայաստանի կողմից»,- ընդգծել է թուրք պրոֆեսորը: Նա գտնում է, որ նման քայլերից մեկը Հայաստանի դիրքորոշման մեղմումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Անկարան հոյակապ հասկանում է, որ մինչեւ հակամարտության կարգավորումը շատ կա, սակայն Հայաստանը կարող էր դուրս հանել իր զորքերը Ադրբեջանի 7 շրջաններից: Նման դեպքում, Թուրքիան անմիջապես կբացեր սահմանը, որը փակվել է 1993 թվականին: Մինչ դեռ, Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է հենց հիմա դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, սակայն թուրքական կառավարությունը լուրջ ճնշման է ենթարկվում եւ այդ պատճառով նա դեռ պատրաստ չէ այդ քայլին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը մոտենում է»,- ասել է Մուսթաֆա Այդինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---