Պուտին. ՌԴ-ՀՀ գործընկերության ընդլայնումը երկու ժողովրդի շահերից է բխում

Պուտին. ՌԴ-ՀՀ գործընկերության ընդլայնումը երկու ժողովրդի շահերից է բխում

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը նա Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը»:

ՌԴ նախագահը նաև համոզված է, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ընդլայնումն ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»,-ասվում է ուղերձում, հայտնումէ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինից, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենից, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---