Մուսթաֆա Այդին. 1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հասարակությունների երկխոսությանը

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանից բարդ հարաբերություններ է ունեցել Հունաստանի հետ, հատկապես Կիպրոսի հարցում: Այդ մասին Երեւանում անցնող «Կովկաս-2007» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է Անկարայի տնտեսության եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա կարծիքով, Հունաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում մեծ դեր է խաղացել երկու երկրների քաղաքացիական հասարակությունը: «Ես տեսնում եմ` ինչպես է աստիճանաբար նորմալանում Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների երկխոսությունը, որ, վերջիվերջո, կղզին կդառնա միասնական: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը միշտ ցանկացել է միանալ կղզու հունական հատվածին միասնական հունա-թուրքական Կիպրոս ստեղծելու համար»,- նշել է Այդինը: Նա ընդգծել է, որ վերջին ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հայերի թիվը աճել է: «Պարզապես կան մի շարք հարցեր, որոնք մինչեւ հիմա համաձայնեցված չեն եւ դրանցից մեկը Հայաստանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921 թվականի Կարսի համաձայնագրով: Բնական է, կա նաեւ 1915 թվականի ողբերգության խդնիրը, որը շատերի կողմից Թուրքիայում ընդունվում է որպես ժամանակակից Թուրքիայի հետ բացարձակ որեւէ կապ չունեցող պատմություն: 1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հանրություններին խոսել միմյանց հետ»,- ընդգծել է թուրք պրոֆեսորը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---