Տոնոյան. Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավիճակը սահմանին կայուն է

Տոնոյան. Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավիճակը սահմանին կայուն է

PanARMENIAN.Net - Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է», – ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ հյուսիսարևելյան հատվածում զինվորի մահվան դեպքին, մասնավորապես, թե ինչ պայմաններում էր զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանն ասել է, որ թիրախավորված կրակ է եղել:

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Մաթևոսյանը մահացել է:

Հայտնի է դարձել նաև, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի 3 զինվոր է խոցվել, որից 2-ը զոհվել է, մեկը՝ վիրավորվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---