«Պրիվետ, Ռոբ»-ից հետո սպանված Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են գործի վերաբացման համար21 սեպտեմբերի 2018 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազություն և ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Պողոսյանի եղբորորդին ասել է, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, նոր քննություն է պահանջել «նաև Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը բացահայտելու նպատակով, որի հրամանով է սպանությունը կատարվել»: Հարցին, թե արդյոք իր հայրը կարծում է, որ Քոչարյանի հրամանով է տեղի ունեցել սպանությունը, Սամվել Պողոսյանը դրական պատասխան է տվել: «Միանշանակ, չի կարող թիկնազորը նախագահին թողնել ու հետ վերադառնալ, եթե հրաման չկա հատուկ դրա համար: Վերջերս նախկին դատավոր Պարգև Օհանյանը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Քոչարյանը հրամայել է՝ «տարեք, սատկացրեք»», - ասել է Սամվել Պողոսյանը: 2001 թվականին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի և Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից՝ «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջև ծագած քաշքշուկի արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է: Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: Գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նա դատապարտել էր Հարությունյանին երկու տարվա պայմանական ազատազրկման: Սպանությունից մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |